ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 
  • ԼՂՀ-ում ամփոփվել են գարնանային զորակոչի արդյունքները և քննարկվել` ձմեռային զորակոչի խնդիրները

    ԼՂՀ-ում ամփոփվել են գարնանային զորակոչի արդյունքները և քննարկվել` ձմեռային զորակոչի խնդիրները

    21.11.2013| 17:52
    ԼՂՀ-ում, այսօր՝ նոյեմբերի 21-ին, տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2013թ. գարնանային զորակոչի արդյունքների ամփոփմանը եւ 2014թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը: Խորհրդակցությանը ներկա են եղել ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:
  • Մեռելոցի փոխարեն Սեր տվեք մարդուն

    Մեռելոցի փոխարեն Սեր տվեք մարդուն

    21.11.2013| 17:46
    Եկող տարի մեռելոցի վեց օր կա: Ոչ աշխատանքային օրեր: Ոչ մի անգամ մեռելոցին գերեզմանատուն չեմ գնացել, միշտ գնացել եմ այն ժամանակ, երբ հոգիս է դա ցանկացել: Կարծում եմ ինձ նման մարդիկ շատ են ու այս` կառավարական որոշմամբ ոչ աշխատանքային օրերը ոչ միայն անհասկանալի են ինձ նման մարդկանց համար, այլև խիստ անհարմար են ընդհանրապես հանրության կյանքը կազմակերպելու տեսանկյունից:
  • Ծխելը կարող է անպտղության պատճառ դառնալ

    Ծխելը կարող է անպտղության պատճառ դառնալ

    21.11.2013| 17:19
    «ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթ» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 21-ին «Նովոստի Ամենիա» մամուլի ակումբում կազմակերպվեց «Ծխախոտի ազդեցությունը վերարտադրողականության և հղիության ընթացքի վրա» թեմայով քննարկումը:
  • «Պնդում եմ, որ Շանթը հոգեպես առողջ է»

    «Պնդում եմ, որ Շանթը հոգեպես առողջ է»

    21.11.2013| 17:14
    Նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ արած և դրա հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը irates.am-ին տեղեկացրեց, որ առայժմ իրեն և որդուն չի հաջողվել տեսակցել Շանթի հետ, քանի որ քննչական մարմինն արգելել է:
  • Խորհրդային ԿԳԲ-ի վերակենդանացում՝ Վիլնյուսից առաջ

    Խորհրդային ԿԳԲ-ի վերակենդանացում՝ Վիլնյուսից առաջ

    21.11.2013| 15:37
    Թվում էր, որ Հայաստանի իշխանությունները Վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ հասցրեցին թոթափել իրենց ուսերից քաղբանտարկյալ ունենալու ծանր բեռը և ազատ արձակեցին երկու տարուց ավել անազատության մեջ պահվող Տիգրան Առաքելյանին: Սակայն Տիգրանին ազատ արձակելուց չէր անցել քսան օր, երբ կալանավորվեցին Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին հեղափոխության փորձ արած Շանթ Հարությունյանն ու իր ութ ընկերները: Չբավարավելով Շանթին ու իր ընկերներին կալանավորելով՝ դատարանի որոշմամբ Շանթ Հարությունյանին երեկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխել են հոգեբուժարան:
  • «Փողերն էլի վարի տվեցին»

    «Փողերն էլի վարի տվեցին»

    21.11.2013| 15:20
    ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կառուցվող Հյուսիս-Հարավ ճանապարհին: Նախկին վարչապետը, նշելով Իջևան-Իծաքար-Բերդ այլընտրանքային ճանապարհի մասին, որն այս օրերին փոխարինում է հակառակորդի կրակոցների պատճառով փակ Իջևան-Վազաշեն-Պառավաքար ճանապարհին, գրել է, որ դեռևս 2000–ականների սկզբներին ինքը կոչով դիմել է այն ժամանակվա գործող իշխանությանը` Վազաշեն-Պառավաքար ճանապարհի վերանորոգման վրա ծախսվելիք գումարները ներդնել Իծաքարով անցնող ճանապարհի վրա:
  • Կանցկացվի աշխատանքային տոնավաճառ

    Կանցկացվի աշխատանքային տոնավաճառ

    21.11.2013| 13:15
    Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ նոյեմբերի 22-ին «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպում է աշխատանքային տոնավաճառ։
  • Մայրաքաղաքում տոնական օրերին խստորեն կարգելվի բացօթյա անօրինական առևտուրը

    Մայրաքաղաքում տոնական օրերին խստորեն կարգելվի բացօթյա անօրինական առևտուրը

    21.11.2013| 13:12
    Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ:
  • Հրաչյա Հարությունյանի փաստաբանը հայց է ներկայացրել քննիչի դեմ

    Հրաչյա Հարությունյանի փաստաբանը հայց է ներկայացրել քննիչի դեմ

    21.11.2013| 11:32
    Նոր Մոսկվայում վթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայց է ներկայացրել Տվերի դատարանի քննիչի դեմ, ով Հրաչյա Հարությունյանին դատարան էր տարել կանացի խալաթով:
  • Աբսուրդը կարող է թելադրել ցանկացած քայլ

    Աբսուրդը կարող է թելադրել ցանկացած քայլ

    20.11.2013| 19:01
    «Շանթ Հարությունյանին ես ոչ միայն համակրում եմ, այլև՝ ինքն իմ ընկերն է: Շատ եմ ցանկանում, որ Շանթի ակցիան ունենա իր ազդեցությունը հասարակական կյանքում, բայց չեմ կարող ասել՝ կիրականանա՞ այդ ցանկությունը, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց արվեստագետ Գրիգոր Խաչատրյանը: